Անաիս Սարդարյանը՝ պատմական բազմասերիանոց ֆիլմի նկարահանումների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Խոպանի տեսություն» սիթքոմից հետո շուտով հեռուստադիտողին կներկայանա բոլորովին նոր, մինչ այս չտեսնված կերպարով: Նա այս շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության արտադրության պատմական բազմասերիանոց ֆիլմում, որի մեկնարկը կտրվի նոյեմբերին.
«Այս ընթացքում ինձ բախտ վիճակվեց ներգրավվել շատ հետաքրքիր ու ինձ համար նոր ձեւաչափի նախագծում: Ինչպես շատերը գիտեն, «Արմենիա» հեռուստաընկերությունը պատմական բազմասերիանոց ֆիլմ է նկարահանում, որտեղ նաեւ ես մասնակցության առաջարկ ստացա: Ֆիլմի մասին մանրամասներ հայտնելու իրավունքը դեռեւս չունեմ, միայն կարող եմ ասել, որ ռեժիսորն է Հարութ Շատյանը, հավաքվել է գերպրոֆեսիոնալ անձնակազմ, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է»,- նշեց Անաիսն ու հավելեց, որ բավականին բարդ նկարահանումների է մասնակցում.
«Քանի որ ֆիլմի ձեւաչփն ինքին նոր է, նմանատիպը չկա Հայաստանում, ուստի նկարահանումների հետ կապված յուրաքանչյուր դետալ եւս նոր է թվում. Սկսած հագուստից, վերջացրած խոսակցական լեզվով, էլ չասեմ նկարահանումները, որոնց մեծ մասն անցկացվում է Գյումրիում, որտեղ եղանակային պայմանները մեղմ ասած բարենպաստ չեն, իսկ մենք ձմեռային տեսարաններ չենք նկարահանում»,- ժպիտով նշեց դերասանուհին:
Շարունակությունը` այստեղ: