Մեսին խաղադաշտ կվերադառնա «Դեպորտիվոյի» դեմ խաղում
Спорт«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքից հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը կատալոնական ակումբը Պրիմերայում կընդունի «Դեպորտիվոյին»:
Sport.es-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է վնասվածքից վերականգվող Մեսիին ու ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին խաղալու հնարավորություն տալ այդ խաղում: Նշվում է, որ Մեսին խաղադաշտում կանցկացնի 30 րոպեից ոչ ավելի:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, որը կայացել էր սեպտեմբերի 21-ին: