Ջոլին եւ Փիթը համաձայնության են եկել ապահարզանի հարցերի գրեթե կեսի շուրջը
LifestyleՀոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը համաձայնության են հասել ամուսնալուծական դատավարության վիճելի հարցերի՝ գործնականում կեսի շուրջը:
Այդ մասին հայտնել Է TMZ լրատվական հրատարակությունը:
«Երկու կողմերն Էլ ցանկանում են շուտափույթ ավարտել այն, ինչը կարող Է ամուսնալուծական դատավեճ դառնալ»,- նշել են հրատարակության աղբյուրներն աստղային զույգի շրջապատից:
Նրանց տվյալներով՝ կողմերը վիճաբանել են չորս կետերի շուրջը. երեխաների նկատմամբ խնամակալությունը եւ նրանց հետ շփումը, Ջոլիի եւ նրա երեխաների ժամանակավոր աջակցությունը, մշտական ֆինանսական աջակցությունը, անշարժ գույքի բաժանումը:
Հրատարակության աղբյուրներն ասել են, որ առաջին երկու կետերի շուրջ Ջոլին եւ Փիթը «համաձայնության ուղու վրա են», սակայն մնացած կետերն առայժմ չեն կարգավորվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: