Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարության
Спорт«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դատական հայց է ներկայացրել Բրազիլիայի կառավարության դեմ, գրում էAssociated Press-ը:
Ենթադրվում է, որ պատճառը գաղտնի տեղեկատվության «արտահոսքն» է, որի հետեւանքով 23-ամյա ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ: Դատավոր Էդուարդո Սանթոս դա Ռոշա Պենտեադոն Նեյմարի կողմից դատական հայց է ստացել մայիսի 17-ին:
Մարտ ամսին Բրազիլիայի հավաքականի առաջատարը մեղավոր էր ճանաչվել 2012-2014-ը 50 միլիոն դոլար հարկից խուսափելու մեջ: Բրազիլացին մեղադրվում է նաեւ 2011-2013-ը 16 միլիոն դոլար հարկ չվճարելու մեջ: