«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն ակնկալում են 15.000 զբոսաշրջիկի այց Ուկրաինայի մայրաքաղաք
ОбществоՈւկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան, ում պատկանող հեռուստաալիքը «Եվրատեսիլ 2017» մրցույթի կազմակերպիչներից մեկն է, ակնկալում է, որ երգի մրցույթի ժամանակ Կիեւ 15.000 զբոսաշրջիկ կժամանի, հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն: Քաղաքային իշխանությունների հաշվարկով`երգի մրցույթը դիտելու համար Կիեւ կայցելի 20 հազար օտարերկրացի:
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը Կիեւում անցկացնելու որոշումն ընդունվել է կազմկոմիտեի կողմից սեպտեմբերի 9-ին:
Կիեւում Եվրատեսիլը կանցկացվի քաղաքի կենտրոնում գտնվող սպորտի պալատում: