Կլոպ. Սուոնսիի գոլը խաղից դուրս վիճակից խփվեց
СпортԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սուոնսիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) նշել է, որ մրցակից թիմն իր միակ գոլը խփել էր խաղից դուրս վիճակից:
«Մենք շատ երջանիկ ենք: Երկրորդ խաղակեսն անցկացրեցինք այնպես, ինչպես պետք է խաղայինք ամբողջ խաղը:
Կարծում եմ՝ «Սուոնսիի» գոլը խփվել էր խաղից դուրս վիճակից, բայց դա արդեն նշանակություն չունի: «Սուոնսին» լավ թիմ է, առաջին խաղակեսում նրանք հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին:
Ամեն շաբաթ պետք է ապացուցենք, որ պատրաստ ենք պայքարել բարձր արդյունքի համար: Մեր ակտիվում կա 16 միավոր եւ հիմա խաղացողները պետք է գնան հավաքականներ՝ միջազգային խաղերին մասնակցելու համար, ինչը ինձ բացարձակ դուր չի գալիս», - ասել է Կլոպը: