ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը 2016թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատ 1082-ով աճել է. ԱՎԾ
ОбществоԳրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է: 2016թ. հունվար-օգոստոսին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է՝ 12 294, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1082-ով ավելին է: 2015թ. հունվար- օգոստոսին գրանցվել է թվով 11 212 հանցագործության դեպք: Տեղեկանում ենք ԱՎԾ 2016թ. հունվար-օգոստոսի հրապարակումից:
2016թ. հունվար-օգոստոսին գրանցված հանցագործություններից 6 093-ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրությանը՝ 3 974, ծանր՝ 2 083, որը 10-ով պակաս է նախորդ տարվանից:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 3 306, այդ թվում սպանություն՝ 54, 23 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 743:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 91-ն են, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 18, նախորդ տարվրա 23-ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 1 837-ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 998: