ԱՎԾ. Մեկ ամսում Հայաստանում ՄԻԱՎ վարակ հայտնաբերվել է 30 մարդու մոտ
ОбществоՕգոստոսի ընթացքում ՄԻԱՎ վարակ հայտնաբերվել է 30 մարդու մոտ: Նման տվյալներ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը` վկայակոչելով Առողջապահության նախարարությունից ստացած ամփոփ տեղեկատվությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտնաբերված վարակակիրներից 11-ը կանայք են: Վարակվածներից մեկը մինչև 18 տարեկան է: 30 ՄԻԱՎ վարակակիրներից 10-ը գյուղական համայնքների բնակիչներ են:
ՄԻԱՎ տուբերկուլյոզ համակցված վարակ նույն ամսում հայտնաբերվել է 8 անձի մոտ, նրանցից մեկն է կին: