Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
ОбществоԱվտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիաճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 07.12-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի 71 TR 100 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Շ.-ին, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Զ. Մ.-ին և 1994 թ. ծնված Մ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Զ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: