ՀՀ 6 մարզերի 373 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
ОбществоՍյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողնրին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 3 139 քաղաքացիներից 24-ը մինչև գրանցվելը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը:
Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են: Ավագանու անդամի 3 115 թեկնածուներից գրանցվել են 3 114-ը. ավագանու անդամի մեկ թեկնածուի գրանցումը մերժվել է առաջադրվելու իրավունք չունենալու հիմքով:
Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը:
Երկու քաղաքներում էլ մեծ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասնակցությունը: Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 կուսակցություն և մեկ դաշինք: Այսպիսով, Գյումրիում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կ ուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:
Վանաձորում ևս քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին: Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Վանաձորում առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերն այս ընթացքում ակտիվ քարոզարշավ են իրականացրել և հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է առավել լավ աշխատել և կարողացել ստանալ քաղաքացիների մեծամասնության համակրանքը:
Ըստ ԿԸՀ-ի, ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ընտրությունների, այդ թվում նաև` Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվել։
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 835 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես&ra quo; կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել թվով 41 ՏԸՀ-ներում:
ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում լրացվել են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: