Գյումրիում «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները փորձեցին խոչընդոտել լրագրողի աշխատանքը
ОбществоԳյումրիում Tert.am-ի աշխատանքը փորձեցին խոչընդոտել «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները՝ պնդելով, թե նման բան չկա, իրենք ընտրակաշառք չեն բաժանում:
Նշենք, որ ահազանգ էր հնչել, որ 10 SO 918 համարանիշով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ վարագույրների հետևում ընտրակաշառք են բաժանում: «Սամվել Բալասանյան» դաշինքը ներկայացնող կինը պահանջում էր չնկարահանել՝ պնդելով, որ «Գազելով» իր ծանոթը ուղղակի իր տուն հյուր է եկել:
Ահազանգի հետքերով տեղանք էին եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր կնոջից բացատրություն էին պահանջում, իսկ նա խուճապահար արդարանում էր: