Մեգան Ֆոքսի` նորածին որդու առաջին լուսանկարները
LifestyleՄեգան Ֆոքսը, որը օգոստոսի 4-ին ծննդաբերել էր իր երրորդ երեխային, ժամանակ է գտնում նաև իր համար։ Իհարկե այդ ժամանակ նույնպես փոքրիկը նրա կողքին է։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բեվերլի Հիլզում, երբ նա գնում էր սպա-սրահ։
Նրան ուղեկցել է դայակը, ով մանկական սայլակով տանում էր երեխային, իսկ մայրը՝ իրերով պայուսակները։ Դա թույլ է տվել պապարացիերին անել նորածին երեխայի առաջին նկարները։ Դատելով նկարներից՝ դերասանուհին գրեթե ամբողջությամբ վերականգնել է նախկին կազմվածքը։
Հիշեցնենք, որ ամուսինները արդեն ունեին 2 երեխա։ Նրանք պատրաստվում էին ամուսնալուծվել, սակայն մտափոխվեցին, երբ հայտնի դարձավ, որ Մեգանը սպասում է երրորդ երեխային։




