Գյումրու և Վանաձորի 2 ընտրատեղամասում ժամը 20:00-ից հետո արգելել են լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը. ՀՔԱՎ
ОбществоԳյումրու 34/73 և Վանաձորի 30/47 ընտրատեղամասերում ժամը 20:00-ից հետո արգելել են լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս։ Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։
Գորիսի մամուլի ակումբի, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի դիտորդները արձանագրել են, որ առաջին դեպքում լրատվամիջոցի ներկայացուցչին, այնուամենայնիվ, մեկ ժամ անց՝ ժամը 21:00-ի սահմաններում, հաջողվել է մուտք գործել տեղամաս:
Սրա վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: