Կարինե Օհանյանի հարսանեկան ֆոտոշարքն ու հույն ամուսնու մասին խոստովանությունը
LifestyleBravo.am-ը գրում է.
Ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Հունաստանում ամուսնացան երգչուհի-մոդել Կարինե Օհանյանն ու հույն երգիչ Ջեյսոնը։ R’n’B եւ Pop ոճերում հանդես եկող Keyoh-ը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ամուսնական կյանքի մասին եւ տրամադրել հարսանեկան լուսանկարներից.«Հիմա իրար ավելի ենք սիրում ու ավելի կապված ենք։ Մեզ շատ էին ասում, որ միասին ապրելուց հետո ամեն ինչ կփոխվի։ Իհարկե, որոշ չափով համաձայն եմ, բայց, փառք Աստծուն, փոխվել է միայն դեպի լավը»։
Զույգը մեղրամսից հետո պլանավորում է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներ.«Կապրենք Լոս Անջելեսում կամ Սան Ֆրանցիսկոյում։ Ամուսնական կյանքը չի խանգարում մեր աշխատանքին, ամեն հարցում Ջեյսոնը կողքիս է, իրար շատ ենք օգնում»։
Շարունակությունը՝ այստեղ:
