Պատանի շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատարների շարքում են
СпортՌուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները:
Հայաստանի ներկայացուցիչներից տղաների պայքարում մինչև 14 տարեկան շախմատիստների շարքում 7 միավորով 4-րդ տեղում է Արթուր Դավթյանը:
Տղաների մինչև 16 տարեկանների պայքարում առաջատարը 8,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է: Իսկ մինչև 18 տարեկանների պայքարում՝ Մանուել Պետրոսյանը առաջատարի հետ ունի նույնքան՝ 8 միավոր:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին: