Մոսկվայում կկառուցեն հինգերորդ մզկիթը
ОбществоՆոր Մոսկվայի Կոմունարկա ավանում նախատեսվում է մզկիթ կառուցել: Այս մասին նշել է Մուսուլմանների հոգեւոր վարչության եւ Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռուշան Աբյասովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, մայրաքաղաքում մզկիթների ընդհանուր թիվը կհասնի հինգի: Նոր մզկիթը կկառուցվի բազմադավանանքային համալիրի տարածքում: Դրա կազմի մեջ կմտնեն ուղղափառ, մուսուլմանական, բուդդայական եւ հրեական կրոնական կենտրոններ:
«Մզկիթներ են կառուցվում երկրի տարբեր շրջաններում: Դա, անկասկած, կարեւոր է եւ անհրաժեշտ, քանի որ մզկիթների եւ մեր մզկիթների ամբիոնների միջոցով խաղաղության, բարության եւ բարիդրացիական հարաբերություններ են քարոզվում»,- հստակեցրել է Աբյասովը:
2015-ի սեպտեմբերին Մոսկվայում բացվել է տաճարային մզկիթ: Ծավալուն վերականգնողական աշխատանքներից հետո, որոնք ընթանում էին 2005 թվականից, շենքի մակերեսը 20 անգամ մեծացել է: Այժմ մզկիթը տեղավորում է 10 հազարից ավելի հավատացյալների: Բացմանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնութդինը եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: