Հալեպում նոր հրթիռակոծությունից հայեր են վիրավորվել
ОбществоԶինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին կրկին ռմբակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուաաի շրջանները: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Նոր Գյուղի շրջանում ընկած հրթիռի հետևանքով թեթև վիրավորվել են 1997 թվականին ծնված Գարլօ Արամ Ֆերմանյանը և նրա մայրը` Նաուալ Ապտօն:
Նոր հրթիռակոծության հետևանքով զոհեր չեն գրանվել: