Հայտնի են «Սոսե 2016» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը
Культура«Սոսե 2016» միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել և մրցութային ծրագրերի հաղթողներին որոշել են միջազգային հանձնախումբն ու ժյուրին:
Ներկայացնում ենք հաղթող ֆիլմերը`
Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ. լավագույն սցենար՝ «Քույրե՛ր, կիսե՛ք ամեն ինչ», Գերմանիա.
լավագույն օպերատոր՝ Վալերի Մուլգաուտ (Գայթակղություն), ՌԴ,
լավագույն դերասանուհի՝ Լաուրա դե լա Ուզ (Մուգ ակնոց), Կուբա,
լավագույն դերասան՝ Ֆյոդոր Դոբրոնրավով (Գայթակղություն), ՌԴ,
լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Տյուտրյումով (Գայթակղություն), ՌԴ:
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. լավագույն սցենար՝ “He and She”, Գերմանիա.
լավագույն օպերատոր՝ Նիլս Ա․ Ուիթ («Իմ վերջին համերգը»), Գերմանիա,
լավագույն ռեժիսոր՝ Սելչուկ Կարա («Իմ վերջին համերգը»), Գերմանիա: Լավագույն ֆիլմ՝ «Ձմեռոտ գարուն», Եգիպտոս:
Վավերագրական ֆիլմերի մրցույթ. լավագույն օպերատոր՝ Անյա Ստրելեց, Թոմիսլավա Ջուկիչ («Ինչ-որ բան կյանքի մասին»), Խորվաթիա.
լավագույն ֆիլմ՝ «Վարագույրի հետևում», ԱՄՆ:
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. լավագույն մեկնաբանություն՝ «Արդակ», Իրան:
Վավերագրական ֆիլմերի մրցույթ. լավագույն մեկնաբանություն՝ «Երեք մոմեր. Սպիներ Բալկանյան պատերազմից», Բուլղարիա:
«H2O» հատուկ մրցութային ծրագիր: Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. լավագույն մեկնաբանություն՝ «Դեպի ծով», Թուրքիա:
Վավերագրական ֆիլմերի մրցույթ. լավագույն մեկնաբանություն՝ «Ալեծածանքի հետևանքը», Պակիստան:
Վավերագրական ֆիլմերի մրցույթ. լավագույն ուսանողական աշխատանք՝ «Դրագո», Իտալիա: