Տոկիոյի օլիմպիական խաղերի ստադիոնի արժեքը կկազմի 1,5 միլիարդ դոլար
СпортՃապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել Տոկիո-2020-ի օլիմպիական ստադիոնի նախագիծը, որի արժեքը կազմում է 1,5 միլիարդ դոլար, հայտնում է «AP»-ն:
Ստադիոնի շինարարությունը մեկ տարուց ավելի հետաձգվում էր՝ բարձր արժեքի պատճառով:
Կառուցման աշխատանքները սկսվելու են այս տարվա դեկտեմբեր ամսից եւ ավարտվելու են 2019-ի նոյեմբերին:
Տոկիո-2020-ի անցկացման ընդհանուր արժեքը գնահատվում է 30 միլիարդ դոլար: