Այս կինը պատրաստվում էր ամուսնալուծվել, սակայն ամուսնու ինտիմ լուսանկարները փոխեցին ամեն ինչ. ֆոտոշարք
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Լուսանկարիչ Մաուրին Դրենանի մանկությունն անցել է Ռոդ-Այլենդ կղզում։
Այս բնակավայրի բնապատկերներն առաձնանում են մռայլ երկնքով և կարծես թե փոխանցում են մենության զգացում։
Բնապատկերների լուսանկարները արտացոլում են մարդկանց բնավորությունը և ապրումները։
Նրա աշխատանքների այս սերիան փոխանցում է մենակության զգացում, ինչը կինը զգացել է ամուսնության ժամանակ։
Երբ նրա ամուսինը՝ Պոլը, հայտնվեց դեպրեսիայի մեջ, դարձավ ինքնամփոփ։
Սակայն լուսանկարներն անսպասելիորեն օգնեցին զույգին կրկին շփվել միմյանց հետ։
«Ինտիմ լուսանկարներն օգնեցին մեզ մտերմանալ այդ բարդ ժամանակաշրջանում»,-ասում է Մաուրին։
Լուսանկարների մի մասում պատկերված է նրա ամուսինը, իսկ մյուս մասում՝ Ռոդ-Այլենդի բնապատկերները։
«Երբ սկսեցի լուսանկարներն անել, այնքան էի վախենում, որ դա կբարկացնի ամուսնուս և նա ավելի կհեռանա ինձանից։ Սակայն ի զարմանս ինձ, մենք երկուսս էլ շատ լավ էինք զգում դրանից հետո»,-խոստովանում է կինը։










