Էդգարդո Բաուսա. Մեսին անհանգստացած է իր վնասվածքով
Спорт«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շատ է անհանգստանում իր վնասվածքի համար: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան:
«Մեսին անհանգստացած է իր վնասվածքով: Բոլորս ունենք Լեոյի կարիքը եւ սիրում ենք նրան: Այդ պատճառով բոլորս պետք է հոգ տանենք նրա մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, որը կայացել էր սեպտեմբերի 21-ին: Այդ պատճառով Բաուսան քննադատել էր «Բարսելոնային», ինչից հետո Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն էր խնդրել: Հոկտեմբերի 3-ին Մեսին վերսկսել էր մարզումները խաղադաշտում եւ անհատական ծրագրով աշխատել ֆիզիոթերապեւտի հետ: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների առաջիկա հանդիպումներից հետո: Հոկտեմբերի 15-ին «Բարսելոնան» Պրիմերայի հաջորդ տուրում կընդունի «Դեպորտիվոյին»: