10 պատճառ՝ այս աշնանը դդմի կորիզ ուտելու համար
LifestyleԴդմի կորիզը առողջության համար առավել առողջարար սերմերից է։ Այն հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են մագնեզիումը, մանգանը, պղինձը, սպիտակուցներն ու ցինկը։
Դդմի կորիզը ուտելով կարելի է լուծել մի շարք առողջական խնդիրներ ու խթանել առողջությունը։
1. Իջեցնում է խոլեստերինը, որը արյան բարձր ճնշման և սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառն է։
2. Կանխում է շաքարախտը՝ արյան մեջ նվազեցնելով գլյուկոզան ու պահպանելով շաքարի մակարդակը։
3. Նպաստում է քաշի կորստին՝ խթանելով նյութափոխանակությունն ու ճարպերի այրումը։
4. Դդմի սերմերը հարուստ են հակաբորբոքային հակաօքսիդանտներով, որոնք շատարդյունավետ են հոդաբորբի դեմ պայքարում։
5. Մեծահասակների մոտ հաճախ առկա է հանքային նյութերի պակաս, որը հանգեցնում է ոսկորների փխրունության։ Դդմի սերմերը հարուստ են ցինկով և ֆոսֆորով, որոնք պահպանում են ոսկորների առողջությունն ու կանխում օստեոպորոզը։
6. Դդմի սերմերը նաև բարձրացնում են տրամադրությունը և կանխում դեպրեսիան։
7. Դդմի սերմերը մեղմում են դաշտանադադարի ախտանշանները, ինչպիսիք են գկխացավը, քրտնարտադրությունը, տրամադրության անկումը։
8. Ինչպես արդեն նշեցինք, դդմի կուտը հարուստ է հակաօքսիդանտներով, որը կանխում է նաև շագանակագեղձի հիվանդությունները։
9. Կարգավորում է տեստոստերոնի մակարդակը։
10. Կանխում է շագանակագեղձի, կրծքի, աղիքի քաղցկեղը։