Բացահայտում. գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի կոչումն ու պաշտոնը իրար համարժեք չեն
АналитикаԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնն ազատվելուց հետո հարցերի հարցը դարձավ այն, թե ով կփոխարինի Մ.Պողոսյանին: Մինչ կուլիսներում այս կամ այն թեկնածուի անունն էր շրջանառվում, ՀՀ նախագահի ապրիլի 29-ի որոշման համաձայն Արմեն Հարությունյանը ազատվեց ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնից և նշանակվեց ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար:
Ծառայության կայքում թեև պաշտոնյաների ցուցակից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անուն ազգանունը բացակայում է, սակայն նույն կայքում առանձին տողով նշված՝ ՀՀ հարկադիր կատարող բաժին մտնելով իրազեկվում ենք, որ այդ պաշտոնակատարը Ա. Հարությունյանն է:
Կենսագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մասնագիտությամբ իրավաբան պաշտոնակատարն իր կարիերան այդ ոլորտում սկսել է դեռևս 2009 թ-ից` ստանձնելովՀՀգլխավորհարկադիրկատարողիիրավականհարցերովխորհրդականի, իսկ հետո արդեն՝ 2014-16 թթ.-ին զբաղեցրել է նաև գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը:
Արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցող պաշտոնյան, սակայն, օրենքով պետք է որ իրավունք չունենար զբաղեցնել ոչ՛ հարկադիր կատարողի տեղակալի և ո՛չ էլ հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնները, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և տեղակալի պաշտոնները դասակարգված են որպես բարձրագույն խմբի պաշտոններ, իսկ այդ պաշտոնում նշանակվելու համար հարկավոր է, որ թեկնածուն ունենա արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Ստացվում է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս նշանակումների ժամանակ հարգարժան Ա. Հարությունյանի կոչումը բավարար չի եղել նրան այդ բարձրագույն պաշտոնում նշանակելու համար, բայց թե ինչու է նրա դեպքում օրենքը շրջանցվել` պարզ չէ:
Իրականում, սակայն, խնդիրն այն չէ, թե ինչու է հենց նա նշանակվել, այլ՝ այն, որ օրենքները ինչպես միշտ գրվում ու ընդունվում են, սակայն դրանք շրջանցվում են ըստ անհրաժեշտության:
Ա.Գ.