Վիլաշ Բոաշ. Մոուրինյուն իմ կուռքն էր
СпортՍանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ փոխհարաբերությունների մասին:
Մասնագետները միասին աշխատել են «Պորտուում», «Չելսիում» եւ «Ինտերում»:
«Մոուրինյուի նման մասնագետի հետ համագործակցությունը թույլ է տալիս բարձրացնել մասնագիտական մակարդակը: Նա դառնում է քո կուռքը, հիանում ես նրանով:
Ես ցանկանում էի նրա նման լինել: Իմանալ այն ամենը ինչ նա գիտի: Սակայն, մենք տարաձայնություններ ունեցանք եւ ես սեփական ճանապարհով շարժվեցի», - պորտուգալացի մասնագետի խոսքն է փոխանցել «Daily Express»-ը: