Հեմիլթոն. Չեմ հանձնվելու
Спорт«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հանելուկներով է խոսել Մալազիայի Գրան պրիում իր անհաջողության մասին:
Օրերս Ֆորմուլա 1-ի հերթական Գրան պրիի 42-րդ շրջանում բրիտանացու բոլիդի շարժիչն այրվեց, ինչի պատճառով նա ստիպված էր լքել մրցումը:
«Հարց ունեմ «Մերսեդեսին». սովորաբար բոլիդների շարժիչները մերթընդմերթ այրվում են, սակայն այս տարի դա միայն ինձ հետ է պատահում: Ինձ պատասխան է պետք:
Ես պայքարում եմ չեմպիոնության համար, իսկ շարժիչը հրաժարվում է աշխատել. պետք է մեկը պատասխան տա:
Ինչ-որ մեկը չի ցանկանում, որ այս տարի չեմպիոն դառնամ: Ես չեմ հանձնվելու»,- աշխարհի գործող չեմպիոնի խոսքն է մեջբերել «BBC»-ն:
Հեմիլթոնն այժմ 23 միավոր է զիջում թիմակից Նիկո Ռոսբերգին: