Բուսկետս. Լոպետեգեի եւ Դել Բոսկեի համակարգերը նման են
Спорт«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համեմատել է ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի եւ այժմ թիմը գլխավորող Խուլեն Լոպետեգիի աշխատանքը:
«Լոպետեգեի եւ Դել Բոսկեի համակարգերը նման են, սակայն Լոպետեգիի հետ Իսպանիայի թիմն ավելի շատ է աշխատում մարտավարության ուղղությամբ: Հավաքականի կազմը գրեթե չի փոխվել, բայց սկսվել է նոր շրջափուլ՝ նոր մարզիչով եւ նոր գաղափարներով:
Լոպետեգեի ղեկավարությամբ մեր առաջին հանդիպումները հույս են ներշնչում: Մենք ցուցադրեցինք այն խաղը, որի շնորհիվ նախորդ տարիներին հասել ենք տիտղոսների: Հույս ունենք, որ կամրապնդենք այդ հաջողությունը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեի հետ Իսպանիայի հավաքականը դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Լոպետեգին Իսպանիայի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականների գլխավորությամբ դարձել է Եվրոպայի չեմպիոն: