Բոնուչի. Բալոտելին չէր գիտակցում որոշակի արժեքների կարեւորությունը
СпортԻտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է հարձակվող Մարիո Բալոտելիի վերադարձն ազգային թիմ:
«Մարիոն սկսել է մտածել հասուն մարդու նման: Իսկ այն, որ նա ունի հսկայական ներուժ՝ վաղուց է հայտնի: Նա պարզապես չէր գիտակցում որոշակի արժեքների կարեւորությունը: Ավելի վաղ նա ասել էր, որ արժանի չէ հավաքականից հրավեր ստանալուն, սակայն ձգտում է վերադառնալ նախկին մակարդակին: Դա վկայում է, որ նա փոխվել է դեպի լավը: Իտալիայի հավաքականի համար դա դրական է»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բալոտելին արդյունավետ խաղ է ցուցադրում ֆրանսիական «Նիցայում»՝ հինգ հանդիպումներում խփելով 6 գոլ:
Իտալիայի հավաքականը պատրաստվում է Իսպանիայի (հոկտեմբերի 6) եւ Մակեդոնիայի (հոկտեմբերի 9) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին: