Ամալ Քլունին տպավորված չէ Ջորջ Քլունիի՝ ամուսնության երկրորդ տարեդարձի նվերով
LifestyleՄարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունին սեպտեմբերի 27-ին ամուսնու՝ դերասան Ջորջ Քլունիի հետ, տոնում էր ամուսնության 2-րդ տարեդարձը։ Ինչպես E!-ին ասել է Ջորջը, տոնն իրենք նշել են բավական համեստ։ «Ես ընթրիք էի պատրաստել»,-ասել է Ջորջ Քլունին։
Ամալն այնքան էլ տպավորված չի եղել Ջորջի պատրաստած սնունդով։
«Չեմ կարծում, որ նա առանձնապես տպավորվում է իմ խոհարարությամբ։ Երբ ես ինչ-որ բաներ եմ խառնում իրար, օրինակ սպագետի ու կոլոլակ, նա չգիտի, որ ես դրանք ուղղակի տարայից եմ դատարկում։ Այնպես որ, կարողանում են խաբել նրան այսպիսով»,-ասել է Ջորջ Քլունին։
Entertainment Tonight-ին էլ Ջորջն ասել է, որ շատ ռոմանտիկ երեկո են անցկացրել ամուսնության տարեդարձին՝ «շատ քաղաքակիրթ»։