Դի Մարիա․ Եթե պարտվեմ եւս մեկ եզրափակիչում, կհեռանամ Արգենտինայի հավաքականից
СпортՖրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ մտածել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին։
«Երբ Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին, ես նույնպես մտածում էի այդ ուղղությամբ։ Կարելի է չհաղթել մեկ եզրափակիչում, սակայն 3 անընդմեջ եզրափակիչներում պարտվելն անհասկանալի է։ Ես մտածում էի հավաքականից հեռանալու մասին, բայց կինս ու հայրս ինձ համոզեցին չանել դա։ Սկզբում ցանկանում էի դիմել հոգեբանի, սակայն հետո հասկացա, որ ինքս պետք է պայքարեմ այդ խնդրի դեմ։ Եթե պարտվեմ եւս մեկ եզրափակիչում, կհեռանամ հավաքականից»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի նախորդ 2 խաղարկությունների եզրափակիչներում Արգենտինայի հավաքականը պարտվել է Չիլիին, իսկ աշխարհի 2014թ․ առաջնոության եզրափակիչում թույլ էր գտվել Գերմանիայից։