Անխել դի Մարիա․ Եթե ևս մեկ եզրափակչում պարտվենք, կհեռանամ հավաքականից
Спорт«Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոստովանել է, որ մտածել է ազգային ընտրանուց հեռանալու մասին։
-Երբ Մեսսին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, ես ևս ցանկանում էի նման քայլի դիմել։ Կարելի է պարտվել եզրափակչում, բայց երեք անընդմեջ եզրափակչում պարտվելն անտանելի է․․․
Իսկապես մտածում էի հավաքականից հեռանալու մասին, սակայն հայրս ու կինս համոզեցին մտափոխվել։ Անգամ ցանկանում էի հոգեբանի օգնության դիմել, հետո հասկացա, որ ինքս պետք է հաղթահարեմ այդ դժվարությունը։ Եթե ևս մեկ եզրափակչում պարտվենք, կհեռանամ հավաքականից,-Անխել դի Մարիայի խոսքը մեջբերված է «TyC Sports»-ից։
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան Արգենտինայի հավաքականի կազմում երկու անգամ պարտվել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում (Չիլիի հավաքականի), մեկ անգամ՝ Աշխարհի առաջնության (Գերմանիայի հավաքականին)։