Սկաուտական շարժումը նպատակ ունի երիտասարդների մեջ լավ քաղաքացի դաստիարակելու
ОбществоՍկաուտական «Եվրասիա» տարածաշրջանի 6-րդ համաժողովը և 3-րդ երիտասարդական ֆորումը տեղի ունեցան հոկտեմբերի 5-ին։ Համաժողովի նպատակն է սահմանել տարածաշրջանում սկաուտության զարգացման ուղենիշեր և կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն անդամ-պետությունների սկաուտական կազմակերպությունների առաջընթացին։ Իր ողջու յնի խոսքը հղեց ներկաներին Եվրասիական տարածաշրջանային 3-րդ երիտասարդական ֆորումի և 6-րդ համաժողովի կազմակերպչական ղեկավար Հրաչյա Շմավոնյանը։
«Մեր կոնֆերանսի նպատակներից է՝ քննարկել 2013-2016 թվականներին արված աշխատանքը և կազմել հաջորդ 3 տարիների ռազմավարական ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն այս տարածաշրջանում։ Կոնֆերանսի վերջին օրը՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված է, որ բոլոր մասնակիցները այցելելու են Ցեղասպանության հուշահամալիր, որից հետո լինելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և այդքանով ավարտվելու է տարածաշրջանային կոնֆերանսը»,- ասաց նա։
Համաշխարհային սկաուտական Կոմիտեի նախագահ Ժոաո Արմանդո Գոնսալեսը իր խոսքում նշեց, որ սա շատ կարևոր պահ է տարածաշրջանի համար, քանի որ բոլոր ներկայացուցիչները հավաքվում են մի տեղում, գնահատելու համար կատարված աշխատանքը և փորձելով կանխատեսել, թե ինչ է պետք անել հետայսու։
«Իմ ներկայությունը այստեղ կոչված է միջազգային համ հաղորդել այս կոնֆերանսի աշխատանքներին։ Մեր առաքելությունն է երիտասարդներին դաստիարակել այնպես, որ դառնան լավ քաղաքացիներ, երբ նրանք հասունանան։ Մենք հիմնական շեշտը դնում ենք խաղաղության ոգով դաստիարակելու, ինչպես նաև համայնքային զարգացման վրա։ Մենք շատ ենք արժևորում այս ուղղությունները»,-ասաց Ժոաո Արմանդոն։
Տարածաշրջանային այս ծրագրերին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու «Եվրասիա» տարածաշրջանի ազգային սկաուտական կազմակերպությունների անդամները։ Նրանք թվով 70-նն են, ինչպես նաև Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպությունից (ՍՇՀԿ) մոտ 50 հյուր։