Մեսսին պատրաստ կլինի «Ման․ Սիթիի» դեմ խաղին
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից։
«Marca» պարբերականը հաղորդում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի վերականգնման փուլը լավ է ընթանում․ այսօր Մեսսին անհատական ծրագրով մարզվել է խաղադաշտում։ Սպասվում է, որ Մեսսին լիովին կապաքինվի մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 19-ին։
Կատալոնական թիմի առաջատարը կկարողանա մասնակցել այդ խաղին, սակայն բաց կթողնի Իսպանիայի առաջնությունում «Դեպորտիվոյի» հետ հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 15-ին։