ՀՀ անկախության 25-ամյակը «Կենսահաստատման երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսում
КультураԳյումրիի «Ստիլ» պատկերասրահում հոկտեմբերի 5-ին բացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Կենսահաստատման երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ինչպես միշտ այս անգամ ևս հետաքրքիր ու տարբերվող նախաձեռնությամբ հանդես է եկել ART PR ընկերությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ աջակցել:
Ցուցադրությանը ներկ այացված են Հայաստանի տարբեր վայրերում բնակվող 43 ժամանակակից արվեստագետներ՝ Վահան Ռումելյան, Մոկո Խաչատրյան,Կամսար,Ճալա (Գևորգ Սարգսյան), Խաչատուր Մարտիրոսյան, Եվգինե Մարտիրոսյան,Կարեն Մկրտչյան, Գագիկ Մանուկյան , Համբարձում Ղուկասյան, Սարգիս Հովհաննիսյան, Սարգիս Համալբաշյան և այլն. սա ցուցահանդեսին ներկայացված արվեստագետների միայն մի մասն է: Մեկ հարկի տակ մեկտեղելով շուրջ չորս տասնյակի հասնող լավագույն արվեստագետների գործերը՝ ցուցադրության նախաձեռնողները նպատակ են ունեցել փոխանցել անկախության գաղափարն արվեստագետների աչքերով:
«Այս ցուցադրությանը չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել: Փորձել ենք ներկայացնել այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք կրում են հենց անկախ Հայասատանի ժամանակակից արվեստը: Ցուցադրությունը լավագույնս է ներկայացնում հայկական մոդեռնիզմի ընթացքը: Մեզ համար՝ որպես կազմակերպիչ, Անկախության 25-ամյակը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ հանրայնացնելու այն ժամանակակից մշակույթը, որի կրողներն ենք մենք բոլորս»,-նշեց ART PR ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցադրությունը ոչ միայն տարբերվող է՝ ներկայացնելով տարբեր սերունդների արվեստագետների գործերը, այլ նաև տարբեր ժանրային ու ոճային առումով՝ աբստրակտ, պոպարտ, վիդիոարտ,ինստալացիա, քանդակներ և օբյեկտներ՝ ժամանակակից արվեստնի իր ողջ ներկապնակով, բայց բոլորի մոտ տարբեր ձևերով արտահայտվում է անկախության ու հանրապետության թեման:
Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Արման Գրիգորյանը տեղեկացրեց՝ նախաձեռնությունն իրոք բացառիկ է՝ ներկայացված բոլոր աշխատանքները ստեղծված են հատուկ այս նախագծի համար՝ կարևորելով հանրապետության գաղափարը:
Ցուցադրությունը Գյումրիում կմնա մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ նոյեմբերին կցուցադրվի Վանաձորում: Ցուցադրությունը ներկայացվել է նաև Երևանում: