Հյումմելս․ Ցանկանում եմ մարզիչ դառնալ
СпортՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Մաթս Հյումմելսը կարիերան ավարտելուց հետո ցանկանում է մարզիչ դառնալ։
-Նկատում եմ, որ գնալով ավելի ու ավելի շատ եմ ցանկանում մարզիչ դառնալ։ Բայց չեմ ցանկանում մարզել Բունդեսլիգայի թիմ։ Ինձ պատկերացնում եմ որևէ մանկապատանեկան թիմում աշխատելիս։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ ընդամենը երկու-երեք տարի առաջ բացառում էի մարզիչ դառնալու տարբերակը,-ասել է 27-ամյա Հյումմելսը։