Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը հանդես կգան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններով
КультураՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը հոկտեմբերի 8-ին համերգային ծրագրով հանդես կգան Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին լրագրողների հետ խոսեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը և օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Իմ ղեկավարությամբ սա առաջին համերգն է օպերային թատրոնում: Ինձ համար շատ հետաքրք իր է ծանոթանալ նոր արտիստների, դերասանների հետ, նոր բեմադրություններ անել` ներգրավելով երիտասարդ կատարողների»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:
Համերգին ելույթ կունենան առաջատար մեներգիչներ Մարինե Դեինյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիլիթ Հակոբյանը և այլք:
«Տարվա վերջում նախատեսված է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» բալետային պրեմիերան, իսկ մայիսին` «Butterfly» օպերայի պրեմիերան»,- շեշտեց Անդրանիկ Արզումանյանը:
Համերգի հրավիրյալ խմբավարն է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած Ստեֆան Հարիսը:
Ծրագրում կհնչեն Վ. Բելինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի և Պ. Չայկովսկու ստեղծագործություններից: