Թունավորում՝ գազի արտահոսքից. 5 տուժածներից երկուսը երեխաներ են
ОбществоNEWS.am-ը գրում է.
Հիվանդանոցից, հոկտեմբերի 5-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 34-ամյա Մուրադ Մ.-ն, 29-ամյա Նաիրա Բ.-ն, 11-ամյա Հայկուհի Մ.-ն, 10-ամյա Սարգիս Մ.-ն եւ 63-ամյա Արմանուշ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել, որ նրանք տանը գազի արտահոսքից վատ են զգացել եւ դիմել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: