Քորթնի Քարդաշյանը խախտել է Քարդաշյան ընտանիքի լռությունը սոցցանցերում
LifestyleՔիմ Քարդաշյանը` շրջապատված թիկնապահներով, իր ընկերների, ազգականների ու ամուսնու հետ նյույորքյան իր բնակարանում է, որտեղ փորձում է ուշքի գալ Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո։
Նրա քույրերը Լոս Անջելեսում են. ընտանիքի բոլոր անդամները հիմա ավելացրել են իրենց թիկնապահների քանակը։

Քիմը ինսայդերների միջոցով աստիճանաբար կյանքի նշաններ է ցույց տալիս: Մենք արդեն տեղեկացանք, որ հայուհին առաջիկա մեկ ամսվա ընթացքում հրաժարվելու է իր բոլոր գործերից ու ուղեւորություններից, իսկ հետագայում էլ մտադիր չէ ակտիվ լինել սոցցանցերում։
Վերջապես Քիմի ընտանիքի անդամներից մեկը խախտել է սոցցանցերում լռությունը։ Խախտողը Քիմի ավագ քույրն է՝ 37-ամյա Քորթնին, որը իր Twitter–ում հրապարակել է մի հատված իր օրագրից ու մի հատված էլ Աստվածաշնչից։

«Ուրախությունը հանգամանքներից կախված չէ։ Աշխարհի ամենադժբախտ մարդիկանցից ոմանք հենց նրանք են, ում կյանքի հանգամանքները ամենանախանձելին են թվում։ Շատերն իրենց կարիերան են կառուցում ու հասնում գագաթնակետին ու այնտեղ միայն դատարկություն գտնում»- գրել է Քորթնին ու հավելել մի հատված Աստվածաշնչից։
«Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ’լինի գոմերումը, Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ»,- Աստվածաշնչից մի հատված է մեջբերել Քորթնին։