Բաքվում մի քանի հազարանոց ցույց կանցկացվի
Международные новостиԱդրբեջանի իշխանություններն արտոնել են ընդդիմադիրների հանրահավաքը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բաքվի Յասմալի շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարել է Բաքվի քաղաքապետարանը:
Տեղի ժամանակով 15:00-ին մեկնարկող հանրահավաքի ժամանակ ցուցարարներն ադրբեջանական իշխանություններից պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ցույցին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մի քանի հազար մարդ:
Ադրբեջանի բանտերում ներկայումս ազատարզրկված են շուրջ 100 ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, ում դեմ պետությունը տարատեսակ մեղադրանքներ է ներկայացրել' ընդհուպ մինչև պետական դավաճանությունը: