Ռեալը փորձել է ամռանը ձեռք բերել Բարսելոնայի կիսապաշտպանին
СпортՄադրիդի «Ռեալը» տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստների:
Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, մադրիդցիները ցանկանում էին իրականացնել ոչ միայն բրազիլացի հարձակվող Նեյմարի, այլև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերը:
Արդյունքում «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Նեյմարի հետ ու հրաժարվել վաճառել Ռակիտիչին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 5 խաղում խորվաթը խփել է երկու գնդակ: