Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը
СпортՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում գրավեց երրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում։
Հաղթողի կոչումը նվաճեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը հավաքեց 6 միավոր: Երկրորդ տեղում է հոլանդացի Անիշ Գիրին՝ 5.5 միավոր:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 9-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 6, Գիրի՝ 5.5, Արոնյան, Անանդ՝ 5-ական, Սվիդլեր, Մամեդյարով, Լի Չաո, Կրամնիկ՝ 4.5-ական, Տոմաշեւսկի՝ 3.5, Գելֆանդ՝ 2: