Իր արած գործը կարող է ազգի համար մեկ քայլ առաջ լինել․ դերասանուհին՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին
ИнтервьюԱյսօր Հայաստանում մշակույթին ու արվեստին հատկացվող ուշադրությունը, օժանդակությունը, հիրավի, այն չէ, ինչ կցանկանային ոլորտի ներկայացուցիչները։ Պետական ուշադրության պակաս կա։
Թեմայի վերաբերյալ ORER.am-ը զրուցեց դերասանուհի Անուշիկ Առաքելյանի հետ։
-Անուշիկ, դուք՝ որպես մշակույթի ներկայացուցիչ, ինչպե ՞ս եք գնահատում այսօր մշակույթին հատկացվող օժանդակությունը, աջակցությունը։ Կա ՞ն մարդիկ, ովքեր մշտապես արվեստի կողքին են
-Որպես արվեստագետ, արդեն երկրորդ անգամն է, որ աշխատում եմ Գագիկ Ծառուկյանի հետ։ Երկու դեպքում էլ մենք աջակցություն ենք ստացել։ Վերջերս երիտասարդների համար արվեց ճամփորդությունը և եթե չլիներ այդ աջակցությունը, գուցե այդ երիտասարդները չկարողանային գնալ։ Երկրորդ միջոցառումն էլ Շեքսպիրյան փառատոնն էր, իր մասշտաբներով մեծ աջակցություն պահանջող։ Մենք դա ստացանք Գագիկ Ծառուկյանից։ Ես տեսնում եմ, թե ինչպես է պարոն Ծառուկյանը մշակույթի կողքին կանգնում։ Այն, որ մշակույթը ազգի համար շատ կարևոր է և մենք դրանով աշխարհին ներկայանում ենք, շատ կարևոր է։ Եթե մենք մշակույթին այդքան ուշադրություն ենք դարձնում, նշանակում է, մենք հասկանում են՝ ինչ է ազգը, պետությունը։
-Վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե ՞ս եք վերաբերվում։
-Եթե մարդը հասկանում է՝ ինչ է նշանակում ազգը, պետությունը, հետևաբար չեմ կարող վախենալ նրան տեսնել քաղաքականությունում։ Ստացվում է, որ մարդը տարիներ ի վեր իր արած գործով ապացուցում է, որ կարող է լինել ազգի ու պետության համար պիտանի։ Քաղաքական դաշտը մի քիչ խարխլուն է, ես քաղաքականության մեջ ես՝ որպես արտիստ փորձում եմ որևէ ներգրավվածություն չունենալ։ Բայց երբ տեսնում ես՝ մարդը իր գործով, տեսակով ապացուցում է, որ կարող է լինել պիտանի ու իր արած գործը կարող է ազգի համար մեկ քայլ առաջ լինել, հետևաբար՝ չի կարող որևէ անհատ, երիտասարդ չաջակցի դա։ Ես՝ որպես քաղաքականությունից քիչ հասկացող մարդ, պետք է ասեմ, որ վստահությամբ եմ նայում նրա մուտքին քաղաքականություն։