Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացեց Խաչատրյանական փառատոնը
КультураԱրամ Խաչատրյան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ «Ազատություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-փառատոնը:
«Նկարներում «Արվեստը մեր շուրջ», «Ազատություն» թեմաներն են արծարծվում: Աշխատանքներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից»,- նշեց «Fiap» միջազգային ֆոտոմիության ներկայացուցիչ, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
Մրցույթ փառատոնին ներկայացվել են 160 երկրից 300 լուսանկարիչների աշխատանքներ:
Լուսանկարներից շատերը ստիպում էին մարդկանց երկար կանգնել և ուսումնասիրել դրանք:
Հաղթողների անունները պարզ կդառնան հոկտեմբերի 8-ին: Նրանց մեդալներ կշնորհվեն:
Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին և իրականացվում էր «Fiap» միջազգային ֆոտոմիության կողմից: