Մեր երեք խաղացողներին չթողեցին խաղալ. Տիգրան Գյոկչյան
СпортԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը պարտությունը կապում է առաջատարների բացակայության և հոգնածության հետ:
«Առաջին հերթին կցանկանայի ներողություն խնդրել երկրպագուներից: Այս խաղի պետք է հաղթեինք, ինչ էլ որ լիներ: Մեր երեք խաղացողներին չթողեցին խաղալ, որը շատ ազդեց խաղի վրա: Առավելություն ունեինք, սակայն հոգնածությունը և փոխարինման նստարանի քչությունն ազդեց խաղի վրա: Իրենք ամեն երկու րոպեն մեկ խաղացող էին փոխում, սակայն ես խաղացող չունեի: Հոգնածությունն ազդեց խաղի ելքի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Գյոկչյանը:
Մրցաշրջանի անդրանիկ խաղում երևանյան ակումբը հյուրընկալել էր «Ռյազան»-ին։ Հրաշալի խաղը ավարտվեց ոչ-ոքի, որից հետո թիմերը մրցեցին արդեն ավելացված ժամանակում։ Ի վերջո հաղթեց «Ռյազան»-ը՝ 89-93 հաշվով։