56-ամյա Շոն Պենը հանդիպում է 24-ամյա դերասանուհու հետ
LifestyleԻնչպես երևում է, դերասան Շոն Պենը կրկին սիրահարվել է ու երջանիկ է։ Նրա ընտրյալը 24-ամյա սկսնակ դերասանուհի Լեյլա Ջորջն է։ Օրերս պապարացիները զույգին նկատել են Հավայան կղզիներում համբուրվելիս։ Դերասանը Ջորջի հոր տարիքին է (դերասանուհու հայրը 57 տարեկան է), դժվար է ասել՝ ինչպես է նա վերաբերվում դստեր և Պենի հարաբերություններին։
Լեյլան հայտնի դերասան Վինսենտ Դ՝Օնոֆրիոյի դուստրն է, որը հայտնի է «Կարգուկանոն» սերիալից։
Հիշեցնենք, որ Շոն Պենը հանդիպում էր դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ, որից բավական ժամանակ է բաժանվել է։


