Ինչպես բացահայտել քաղցկեղը վաղ շրջանում. ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել
LifestyleMed.tert.am-ը գրում է.
2015 թվականին քաղցկեղի ամերիկյան միությունը միայն ԱՄՆ-ում գրանցել է քաղցկեղի 1.5 միլիոն դեպք: Բոլոր մասնագետները նշում են, որ նախնական փուլում քաղցկեղի հայտնաբերումը որոշիչ նշանակություն ունի հիվանդության դեմ պայքարելու հարցում:
Գոյություն ունեն մի քանի ախտանշաններ, որոնք չի կարելի ոչ մի դեպքում անտեսել, քանի որ դանք վկայում են քաղցկեղի զարգացման մասին: Մասնագետները խորհուրրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմում կարտարվող բոլոր փոփոխություններին, քանի որ դրանք կարող են լինել, ոչ միայն քաղցկեղի այլ նաև մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններ:
Ներքոթվարկյալ ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անցնել քաղցկեղածին բջիջների հայտնաբերման հետազոտություն:
Հիշեք որ, այդ ախտանշանները նշանակում են միայն այն, որ ձեզ հարկավոր է դիմել բժշկի:
1. Կնոջ մոտ փորի փքվածություն

Անբացատրելի ու քրոնիկ փորափքանքը վկայում է ձվարանի քաղցկեղի մասին: Ինչպես նշում են մասնագետները, ձվարանի քաղցկեղը, դա քաղցկեղի այն տեսակն է, որ «լուռ սպանում է մարդուն»: Սովորաբար շատ քչերն են ուշադրություն դարձնում այն հանգամանքի վրա, որ ճաշելուց հետո նրանց ստամոքսը կանոնավոր կերպով շատ արագ ուռչում է: Մասնագետները նշում են, որ եթե ստամոքսի փքվածության զգացողությունը առաջանում է շատ արագ և զուգահեռ կանոնավոր կերպով ցավեր են առաջանում գոտկատեղում, ապա հարկավոր է այցելել բժշկի, հատկապես, եթե այդ ախտանշանները արտահայտվում են մի քանի շաբաթ շարունակ:
Շարունակությունը՝ այստեղ: