Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը երջանիկ է
СпортԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է Բոլիվիայի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակն ԱԱ-2018-ի ընտրական խաղում:
«Այսօր ինձ երջանիկ եմ զգում երկրպագուների կողմից ստացած աջակցության եւ ջերմության շնորհիվ: Իմ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ջանասիրաբար մարզվում է, եւ մենք պետք է գոհ լինենք մեր աշխատանքից: Ես շատ ուրախ եմ, բայց պետք է նշեմ նաեւ մեր ֆիզիոթերապեւտներին, որոնք հրաշքներ են գործում ֆուտբոլիստներին խաղերին նախապատրաստելիս»,- մարզիչ խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 9-րդ տուրից հետո առաջատարը 19 միավոր հավաքած Ուրուգվայն է, իսկ Բրազիլիան 18 միավորով երկրորդն է: Արգենտինացիները, Կոլումբիան ու Էկվադորը հավաքել են 16-ական միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը: