Պելլեն չի սեղմել Վենտուրայի ձեռքը և բաց կթողնի Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղը
СпортԻտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան կարող է հրաժարվել թիմի հարձակվող Գրացիանո Պելլեի ծառայություններից աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղում: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Պելլեն Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցել է Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպմանը, սակայն փոխարինվել է երկրորդ խաղակեսում:
Փոխարինվելուց հետո Գրացիանոն ուղևորվել է դեպի հանդերձարան՝ հրաժարվելով սեղմել Վենտուրայի ձեռքը: Այդ դրսևորման համար մարզիչը մտադիրը է հեռացնել ֆուտբոլիստին ազգային թիմից:
Հավելենք, որ Մակեդոնիա-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին: