Քիմ Քարդաշյանը ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ Փարիզում իր հետ կատարվածը
LifestyleԱրդեն քանի օր է զլմ-ներ քննարկում են Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու դեպքը։ Համացանցում հայտնվում են Քիմի աստղային ընկերների՝ նրան սատարող գրառումները, բայց կատարվածում Քիմը մեղադրում է միայն ինքն իրեն և ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ կատարվածը։
Հեռուստաաստղի խոսքերով՝ կողոպուտի պատճառը նա համարում է սոցցանցերում կատարած իր հրապարակումները։ Նա վստահ է, որ 4.5 միլիոն դոլարանոց մատանու և այլ զարդերի նկարներն են դարձել կողոպուտի պատճառ։
«Քիմը մինչև հիմա շոկի մեջ է և կատարվածում մեղադրում է ինքն իրեն։ Նա զղջում է, որ Snapchat-ում հրապարակել էր իր մատանու նկարներն ու տեսանյութը։ Կողոպոտը ստիպել է նրան մտածել, թե ինչպես է նա հագնվում և ինչով է զբաղվում»։
Հետաքրքիր է, որ Chanel-ի կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը հայտարարել, էր, որ Քիմը ինքն է մեղավոր կատարվածում, քանի որ կարիք չկար զարդերը ցուցադրել բոլորին։
Հիշեցնենք, որ կողոպուտը կատարվել է հոկտեմբերի 2-ի գիշերը, Փարիզի հյուրանոցներից մեկում, որտեղ գտնվում էր Քիմ Քարդաշյանը։ Դիմակով անձինք ներախուժել էին նրա համար, կապել նրա ձեռքերը և առևանգել 11 միլիոն դոլար արժողությամբ զարդերը։

