Զիդան․ «Ռեալը» հոգեբանական խնդիրներ ունի
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ վերջին շրջանում իր թիմի ոչ տպավորիչ խաղի պատճառը հոգեբանական խնդիրներն են։ Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ չի վախենում պաշտոնանկությունից։
-Չենք կարողանում ինչպես հարկն է սկսել հանդիպումները։ Ըստ իս, «Ռեալը» հոգեբանական խնդիրներ ունի։ Արդյունքները կապված չեն ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի, պատրաստվածության հետ։ Մենք կարող ենք հաղթել կամ պարտվել, սակայն դրանից չի փոխվի այն, որ իմ տրամադրության տակ հիանալի ֆուտբոլիստներ կան։
Չեմ վախենում պաշտոնանկությունից. դա մի օր լինելու է: Մեծ բավարարվածություն եմ ստանում իմ աշխատանքից: Ինձ աներևակայելի հնարավորություն է տրված, ինչից գոհ եմ: Ինձ դուր է գալիս աշխատանքս՝ չնայած այն բարդ է։ «Ռեալը» գլխավորելուց հետո իմ աշխատանքային օրը սկսվում է 08։00-ին և ավարտվում է 23։00-ին,-ասել է Զիդանը «RMC»-ին տված հարցազրույցում։