Բուֆոնին դուր չի եկել Պելեի արարքը
СпортԻտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ «սկուադրա աձուրայի» հարձակվող Գրացիանո Պելեն կվերադառնա հավաքական:
31-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր սեղմել թիմի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրայի ձեռքը, երբ ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Իսպանիայի հետ խաղի 60-րդ րոպեին փոխարինվել էր:
Ֆուտբոլիստը ներողություն է խնդրել, բայց Վենտուրան որոշել է հեռացնել Պելեին Մակեդոնիայի հետ խաղի հայտացուցակից:
«Պելեն գեղեցիկ չի վարվել: Մեր թիմի փիլիսոփայությունը հիմնված է միասնականության վրա, որը պետք է պահպանել նույնիսկ նյարդային վիճակում:
Ես վստահ եմ, որ Գրացիանոն ճիշտ հետեւություններ կանի ու կվերադառնա հավաքական: 10 տարվա մեջ մեկ անգամ կարելի է սխալվել», - Բուֆոնի խոսքն է մեջբերել «ANSA»-ն: